ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Որքան փող է իշխանությունը «թափել» ընտրություններում

Որքան փող է իշխանությունը «թափել» ընտրություններում
11.12.2018 | 01:01

Ըստ ԿԸՀ-ի տվյալների, այս ընտրություններում ամենաշատ գումար ծախսել է իշխող «Իմ քայլը» դաշինքը՝ 268 մլն 590 հազար 708 դրամ։ Այս մասին էր վկայում նաև հանրապետության տարբեր մարզերում պաստառների առատությունը։ Հետաքրքիր է` ընդամենը 7-8 ամիս առաջ լինելով ընդդիմադիր ուժ, որն անգամ գրասենյակի խնդիր ուներ, այսօր այդ մեծ գումարներն ինչպե՞ս հայթայթեցին։ Հավանաբար սա է իշխանության առավելությունը. երբ հայտնվում ես այդ աթոռին, մեկեն գումարները թափվում են գլխիդ։ Նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ «Իմ քայլը» նաև դրամահավաք էր արել, որի ժամանակ հավաքվել էր 236 մլն դրամ։ Այսինքն, 32 մլն դրամ ավելի շատ են ծախսել իշխանականները, քան հավաքվել է։ Բայց այստեղ էլ հարց է առաջանում. ինչպե՞ս է ստացվել, որ երեկվա համեստ կյանքով ապրող ընդդիմադիրները կարողացել են այդքան դրամ հավաքել։ Կա երկու հիմնավորում. ովքեր երեկ ՀՀԿ-ի համար էին գումարներ տալիս, այսօր «Իմ քայլին» են ֆինանսավորում, կամ էլ երեկվա համեստ կյանքով ապրող ընդդիմադիրներն իրականում այդքան էլ համեստ կյանքով չեն ապրում։


Երկրորդ տեղում ՀՀԿ-ն է, ծախսել է 127 մլն 342 հազար 492 դրամ։ Նրանց պարագայում ամեն ինչ հասկանալի է. տասնյակ տարիներ իշխանական բուրգում են եղել՝ համապատասխան «բոնուսներով»։ Փաստորեն, 7 ամսվա իշխանությունն ավելի շատ է ծախսել, քան 10 տարվա իշխանությունը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ